Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մեկնել է արձակուրդ։ Hayastan.news-ն այս մասին տեղեկանում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ստորագրած որոշումից։
«Վահե Ղալումյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 16 աշխատանքային օր՝ 2024 թվականի օգոստոսի 12-ից մինչև սեպտեմբերի 2-ը ներառյալ:
2. Հայկ Ղալումյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս օգոստոսի 12-20-ը ներառյալ կփոխարինի Հայաստանի Հանրապետության Տավուշի
մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, իսկ օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 2-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ Արթուր Հովակիմյանը»,-ասվում է որոշման մեջ։