Կուբացի լեգենդար ըմբիշ 41-ամյա Միխային Լոպես Նունյեսը հինգերորդ անգամ օլիմպիական չեմպիոն հռչակվելուց հետո տպավորիչ կերպով հայտարարեց կարիերան ավարտելու մասին, գրում է Armsport.am-ը։
Լոպես Նունյեսը օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո հանել է խաղակոշիկները ու թողել մրցագորգի կենտրոնում` այսպես հրաժեշտ տալով մեծ սպորտին։
Ավելի վաղ մինչև 130 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբշամարտում բրոնզե մեդալի համար գոտեմարտեր էին ընթանում։ Երրորդ տեղը կիսել են Չինաստանի ներկայացուցիչ Լինգժե Մենգը և իրանցի ըմբիշ Ամին Միրզազադեն։