Խնդիրը Ադրբեջանի ճնշման տակ չանելն է։ Խնդիրը մեկ հարցի պատասխանն է՝ խաղաղությո՞ւն եք ուզում, թե՞ Ադրբեջանի հետ նոր հակամարտության հնարավորություն։
Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում ասել է Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեյովը՝ խոսելով ՀՀ սահմանադրության փոփոխության և Բաքվից հնչող պահանջների մասին։
«Եթե հարցը այսպես դնեն, վստահ եմ, որ հայ ժողովրդի մեծամասնությունը, որը կմասնակցի հանրաքվեին, կաջակցի խաղաղությանը»,- ասել է Ամիրբեյովը, ապա հաէելել. «Հայաստանի գործող Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջները Ադրբեջանի դեմ մնում են խաղաղ գործընթացում առաջընթացի կանխարգելման հիմնական, ես կասեի, միակ գործոնը»։