Հայ-ադրբեջանական բանակցություններին նպաստող գործոն է օրակարգում մնացած ամենավիճահարույց մեկ հարցի շուրջ երկու կողմերի համաձայնությունը։ Խոսքը «Զանգազուրի միջանցքի» հարցը հետաձգելու պայմանավորվածության մասին է։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը ասել է Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեյովը։
«Առաջարկվող «Զանգեզուրի միջանցքը» պետք է Ադրբեջանի տարածքը միացնի Նախիջևանի հետ՝ անցնելով ՀՀ Սյունիքի մարզով։ Փոխադարձ համաձայնությամբ մենք որոշեցինք հանել խաղաղության համաձայնագրից մի պարբերություն և հետագա փուլում վերադառնալ դրան։ Մենք չենք ուզում բարդացնել խաղաղության համաձայնագրի կնքման խնդիրը։ Դրա համար մենք որոշեցինք այն հանել տեքստից.»,- ասել է Ամիրբեյովը։