Հետևեք մեզ։

Մեղրիի ճանապարհին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած KamAZ մակնիշի բեռնատարին

09:00, 08 օգոստոս 2024
Մեղրիի ճանապարհին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած KamAZ մակնիշի բեռնատարին

 

Հաղորդումներ

Աշխարհ

Առողջապահություն

Քաղաքականություն

Տնտեսություն

Հասարակություն

Ազգային անվտանգություն

Իրավունք

Հետաքննություն

Բանակ

Իրավիճակը սահմանին

Լեռնային Ղարաբաղ

Արտակարգ դրություն

Մարզեր

Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա

Սփյուռք

Մշակույթ

Սպորտ

Տարածաշրջան

 

Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած

Հասարակություն

08:4508 Օգս, 2024

Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած

Օգոստոսի 8-ին՝ ժամը 01:24-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված տուժած:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ս., ծնված 1984 թ.) բախվել է կայանած KamAZ մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Ս. Պ., ծնված 1982 թ.)։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Ս.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից, ում փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

 

Փրկարարները հոսանքազրկել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: