Հետևեք մեզ։

ՕԽ-2024․ Հայաստանն այսօր ունի 2 ներկայացուցիչ

11:10, 08 օգոստոս 2024
ՕԽ-2024․ Հայաստանն այսօր ունի 2 ներկայացուցիչ

Հայ մարզիկները շարունակում են պայքարը Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական Խաղերում։ Այսօր՝ օգոստոսի 8-ին, Հայաստանն ՕԽ-ում ունի 2 ներկայացուցիչ։

Փարիզի պայքարը 1/8-րդ եզրափակիչից կսկսի Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը (57 կգ)՝ 13:30-ին:

Այնուհետև Սլավիկ Գալստյանը (67 կգ) կանցակացնի գոտեմարտ բրոնզե մեդալի համար ժամը 20։45-ից։