Հետևեք մեզ։

Ազգային ժողովի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը․ shamshyan.com

11:36, 08 օգոստոս 2024
Ազգային ժողովի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը․ shamshyan.com

Երեկ՝ օգոստոսի 7-ին, ավտովթար է տեղի ուենցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում Բաղրամյան պողոտա, Դեմիրճյան և Սիլվա Կապուտիկյան  փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 27-ամյա Քրիստ Մ․-ի վարած «Mercedes E300» և 27-ամյա Խաչիկ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և տեղում իրականացրել են հերթապահություն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։