Ռուսաստանի Կուրսկի մարզում, որտեղ օգոստոսի 6-ին ներխուժել էին ուկրաինական զինված ուժերը, լարվածությունը պահպանվում է: Շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել: Ուկրաինական մի շարք ԶԼՄ-ներ գրում են, որ ուկրաինական ուժերը ռուսական բնակավայրեր են գրավել:
Ըստ ռուսական կողմի, սակայն, ուկրաինական զորքերի առաջխաղացումը կասեցվել է։ ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտնել է՝ «շարունակում են ոչնչացնել թշնամուն» սահմանի մոտակայքում գտնվող անտառներում:
Հայտնի է զոհերի և վիրավորների մասին, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: