Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին. հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, ժողովուրդների միջև խաղաղության, բարեկամության, համագործակցության և փոխըմբռնման ամրապնդման, Ռուսաստանի և Հայաստանի մշակույթների մերձեցման գործում ներդրած մեծ ավանդի համար Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Իշխան Սերժիկի Զաքարյանին պարգևատրել Բարեկամության շքանշանով», - ասված է հրամանագրում:
Նշենք, որ Իշխան Զաքարյանը «Պատիվ ունեմ»-ի ցուցակով մանդատ էր ձեռք բերել, այնուհետև դուրս է եկել խմբակցությունից ևիրեն հռչակել «անկախ» պատգամավոր։