Հետևեք մեզ։

Այս պայքարը նաև իմ ընկերներին ու բոլոր նահատակ հերոսներին պատասխան տալու պայքար է․ Բագրատ սրբազան

20:54, 08 օգոստոս 2024
Այս պայքարը նաև իմ ընկերներին ու բոլոր նահատակ հերոսներին պատասխան տալու պայքար է․ Բագրատ սրբազան
Վերևում նստած չարիքի օրինակը հայելաբար արտացոլվում է մեր կյանքում։ Մարդիկ մտածում են՝ ինչո՞ւ նա կարող է ստել, ես չեմ կարող, ինչո՞ւ նա կարող է խաբել, ես չեմ կարող, ինչո՞ւ նա կարող է ուժ կիրառել, ջարդել, փշրել, ես չեմ կարող, ինչո՞ւ նա կարող է 40 մեքենաներով գնալ ու փողոցում մարդ սպանել, ես չեմ կարող, ինչո՞ւ նա կարող է փողոցում թքել մարդկանց վրա, ես չեմ կարող, ինչո՞ւ նա կարող է մարդկանց զրպարտել, ես չեմ կարող։ Այս մասին Աջափնյակ վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպմանն ասաց Բագրատ սրբազանը։
 
«Այս պայքարը նաև իմ ընկերներին ու բոլոր նահատակ հերոսներին պատասխան տալու պայքար է, իրենց աչքերի մեջ նայելու պայքար է, իրենց աչքերին նայելուց չխուսափելու պայքար է, իրենց հաղթանակը, երազանքներն ու հայրենիքը վերադարձնելու պայքար է»,-նշեց նա։