Հետևեք մեզ։

Կոնֆերենցիաների լիգա․ Փյունիկը արտագնա խաղում հաղթեց Ղազախստանի չեմպիոնին

21:08, 08 օգոստոս 2024
Կոնֆերենցիաների լիգա․ Փյունիկը արտագնա խաղում հաղթեց Ղազախստանի չեմպիոնին

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկը» հյուրընկալվելիս հաղթեց ղազախական «Օրդաբասիին» (1:0)։

Հանդիպման միակ և հաղթական գոլը 56-րդ րոպեին հեղինակեց «Նռնագույնների» նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն։

Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա Երևանում՝ օգոստոսի 15-ին, ժամը 20։00-ին։