Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը պարտվել է Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերի՝ բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
Հայ ըմբիշը 0:7 հաշվով զիջել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Աշխարհի գոծող չեմպիոն կուբացի Լուիս Ալբորտո Սանչեսին:
Գալստյանն իր առաջին Օլիմպիական խաղերի եզրափակիչ դուրս գալու համար գոտեմարտել էր իրանցի Սաեդ Էսմաելիի հետ և 4:10 հաշվով ցավալի պարտություն կրել: Ավելի վաղ Գալստյանը քառորդ եզրափակչում 8:0 հաշվով հաղթել էր Օլիմպիական չեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն կուբացի Սանչեսին, իսկ մեկնարկային գոտեմարտում ուժեղ էր գտնվել Պանամերիկյան խաղերի կրկնակի չեմպիոն, Պանամերիկյան առաջնության եռակի հաղթող, Էկվադորի ներկայացուցիչ Անդրես Ռոբերտո Մոնտանյո Արոյոյից:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը չի կարողացել դուրս գալ Փարիզում անցկացվող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը ցավալի պարտություն է կրել Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբդուլաևից` 12:5 հաշվով զիջելով մրցակցին: Հարությունյանը մեկնարկային 1/8-րդ եզրափակչում այսօր գոտեմարտել է մեքսիկացի Ռոնա Բրավո-Յանգի հետ և 11:2 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ: