Հետևեք մեզ։

Բյուրեղավանում 7-ամյա երեխան վրաերթի է ենթարկվել․ shamshyan.com

21:53, 08 օգոստոս 2024
Բյուրեղավանում 7-ամյա երեխան վրաերթի է ենթարկվել․ shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Էմիլ Հ.-ն  «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած «Բյուրեղավան» ամբուլատոր կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել երեխային, ապա վարորդի հետ նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: