Հետևեք մեզ։

Երևանում ավտոբուսների համար առանձնացված նոր գծեր կլինեն

22:45, 08 օգոստոս 2024
Երևանում ավտոբուսների համար առանձնացված նոր գծեր կլինեն

ՀՀ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունը ապահովելու նպատակով նախատեսվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, օգոստոսի 15-ից Աբովյան փողոցի՝ Աբովյան պուրակից մինչև Աբովյան – Իսահակյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար:

Նշված փողոցներում շուրջ երեք տասնյակ երթուղիներ են սպասարկվում։

Ըստ աղբյուրի՝ նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

Բացի այդ, Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյունի փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի:

Նշվում է, որ տրանսպորտային համակարգի բարելավման աշխատանքները շարունակական են, և ապագայում նախատեսվում է ավտոբուսային առանձնացված գծերի ընդլայնում, ինչը կնպաստի ավելի արդյունավետ և հարմարավետ հասարակական տրանսպորտի կազմակերպմանը: