Հետևեք մեզ։

Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում 2-ամյա տղա է մահացել. shamshyan.com

10:26, 09 օգոստոս 2024
Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում 2-ամյա տղա է մահացել. shamshyan.com

Օգոստոսի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկություններով` Գյումրի քաղաքի Թամանյան փողոցում գործող «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում երեխա է մահացել։

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն կենտրոնում բնակվող 2-ամյա տղա է։

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։