Հետևեք մեզ։

Բայդենը թույլ տվեց Ռուսաստանին և Չինաստանին անել անհնարինը` միավորվել․ Թրամփ

11:48, 09 օգոստոս 2024
Բայդենը թույլ տվեց Ռուսաստանին և Չինաստանին անել անհնարինը` միավորվել․ Թրամփ

ԱՄՆ-ը սխալվել է՝ թույլ տալով Ռուսաստանին և Չինաստանին միավորվել, հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում մամուլի ասուլիսի ժամանակ։ 

«Նրանք թույլ տվեցին Ռուսաստանին և Չինաստանին անել անհնարինը` միավորվել: Սա սկսվեց Բայդենի օրոք, ով ընդհանրապես չէր գիտակցում, թե ինչ է անում նա:  Միանգամայն աներևակայելի է, որ նրանք թույլ են տվել, որ դա տեղի ունենա»,- նշել է Թրամփը։

Հուլիսի վերջին Չինաստանի արտգործնախարար Վան Ին հայտարարել էր, որ Մոսկվայի և Պեկինի հարաբերությունները կայուն են, կա փոխվստահություն և լայն հեռանկարներ։ Նրա խոսքով, Չինաստանը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ՝ աջակցելու միմյանց իրենց հիմնական շահերն ապահովելու համար։

Վերլուծական