Հետևեք մեզ։

Օրբելի փողոցի բնակարաններից մեկում հրդեհը մեկուսացնելու համար դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

11:54, 09 օգոստոս 2024
Օրբելի փողոցի բնակարաններից մեկում հրդեհը մեկուսացնելու համար դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Օգոստոսի 9-ին, ժամը 10։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օրբելի փողոցի 33-րդ շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և մեկ ավտոսանդուղք:
Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։22-ին