Հետևեք մեզ։

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

13:54, 09 օգոստոս 2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 9-ի ցերեկը, 10-ին, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 11-12-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։

 

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 9-ին, 11-14-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-ին կնվազի 3-5 աստիճանով։