Հետևեք մեզ։

Դատախազությունը պահանջում է Հրայր Թովմասյանին դատապարտել ազատազրկման՝ 7 տարի ժամկետով․ «Փաստինֆո»-

18:14, 09 օգոստոս 2024
Դատախազությունը պահանջում է Հրայր Թովմասյանին դատապարտել ազատազրկման՝ 7 տարի ժամկետով․ «Փաստինֆո»-

Դատախազությունը պահանջում է ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին դատապարտել ազատազրկման՝ 7 տարի ժամկետով։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ քրեական գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարույթում է 2020թ․ մարտ ամսից։ Թովմասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․) 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Թովմասյանի սանիկը՝ Նորայր Փանոսյանը, որը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի (2003թ․) 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Փանոսյանի վերաբերյալ դրվագը դատարանը բոլորովին վերջերս առանձնացրել է՝ նշելով, թե նրա առողջական խնդիրների պատճառով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։

Հրայր Թովմասյանի վերաբերյալ քրեական գործն արդեն ավարտական փուլում է։ Նախօրեին կայացած նիստի ընթացքում հանրային մեղադրողը ճառով է հանդես եկել՝ պահանջելով մեղավոր ճանաչել Հրայր Թովմասյանին և դատապարտել ազատազրկման՝ 7 տարի ժամկետով։

Ի դեպ, մեղադրական ճառը դատախազը հրապարակել է Հրայր Թովմասյանի և նրա կողմից ընտրված պաշտպանների մասնակցության։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Վերլուծական