Հետևեք մեզ։

Հեռուստաաշտարակի հարևանությամբ մեքենաներ են բախվել (լուսանկարներ)

19:55, 09 օգոստոս 2024
Հեռուստաաշտարակի հարևանությամբ մեքենաներ են բախվել (լուսանկարներ)

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Դավիթ Բեկi փողոցում՝ հեռուստաաշտարակի հարևանությամբ: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝,  բախվել են «Ford», «Sinotruck» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Ford»-ը կողաշրջվել է և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել «Ford»-ի վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնել:

«Ford»-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Ալբերտ Խաչատրյանը, «Opel»-ը վարել է Երևանի բնակիչ 44-ամյա Պարգև Մարկոսյանը, իսկ «Sinotruck»-ը վարել է Լոռու մարզի բնակիչ 60-ամյա Ալեքսան Գասպարյանը։