Հայաստանում Իրանի դեսպանը խոստանում է, որ «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդի սպանության համար իր երկիրը Իսրայելին անպայման կպատժի: Դեսպանն անդրադարձել է նաև տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման թեմային, նշել՝ Իրանը կողմ է ապաշրջափակմանը, որը միայն կամրապնդի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը, բայց դա պետք է տեղի ունենա բացառապես Երևանի ինքնիշխանության ներքո: