Հետևեք մեզ։

Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա գրքի երևանյան յոթերորդ փառատոնը (տեսանյութ)

13:22, 10 օգոստոս 2024
Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա գրքի երևանյան յոթերորդ փառատոնը (տեսանյութ)

Սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում (Հանրապետության հրապարակ) տեղի կունենա գրքի երևանյան յոթերորդ փառատոնը: Ծրագրում կլինեն գրքի տոնավաճառ, բացառիկ հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ, գրական բանավեճեր, «ստենդափ», շնորհանդեսներ, աշխատարաններ, ներկայացումներ և համերգներ:
Փառատոնն իրականացնում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Եվրոպական միության «Վերսոպոլիս» նախագծի աջակցությամբ:
Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: