Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում:
65 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Թևանյանը գոտեմարտեց Վրաստանի ներկայացուցիչ Գոդերջի Ձեբիսաշվիլիի հետ և հաղթեց ժամանակից շուտ՝ 11։0 հաշվով։