Եվրասիական տնտեսական միության եւ տարածաշրջանի երկրների հետ կապեր, Հայաստանի եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցում ու միասնականացում: Սրանք Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հարցերի կարգավորման տիրույթն են:
Նախորդ նստաշրջանի ընթացքում հանձնաժողովը գումարել է 7 նիստ: Քննարկված ու դրական եզրակացության արժանացած նախագծերը 5-ն են, որոնցից 4-ը՝ միջազգային համաձայնագրեր. բոլորն էլ ընդունվել ու վավերացվել են ԱԺ-ի կողմից:
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրմանը վերաբերող հարցեր. հանձնաժողովն ամփոփել է աշխատանքը (տեսանյութ)
14:29, 10 օգոստոս 2024