Ռուսաստանի Կուրսկի մարզում արդեն հինգ օր է՝ շարունակվում են մարտական գործողությունները։ Կուրսկում իրավիճակը կայուն է, բոլոր ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով, տեղեկացրել է քաղաքապետ Իգոր Կուցակը Telegram-ի իր ալիքում։
«Այս պահին իրավիճակը Կուրսկում կայուն է, բոլոր ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով՝ մեր քաղաքացիների անվտանգության ապահովման համար»,- գրել է Կուցակը։
Նա նշել է, որ օգնություն է ցուցաբերվում ներքին տեղահանվածներին։ «Թաղապետարանները հաշվառում են բոլոր նրանց, ովքեր լքել են սահմանամերձ շրջանները»,- ասել է քաղաքապետը։ Նրա խոսքով, մինչ օրս ընդունվել է ավելի քան 16 հազար հայտ։