Հետևեք մեզ։

Վայոց ձորում մեքենաներ են բախվել․ վարորդները վնասվածքներ են ստացել (լուսանկար)

14:50, 10 օգոստոս 2024
Վայոց ձորում մեքենաներ են բախվել․ վարորդները վնասվածքներ են ստացել (լուսանկար)
Օգոստոսի 10-ին, ժամը 12։42-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Չիվա գյուղ տանող խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 103-րդ կմ-ին բախվել են «Nissan» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1998 թ.) և «VAZ» (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ վարորդները ստացել են մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը: