Հետևեք մեզ։

Կուրսկի շրջանում ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր-Մ» է կիրառել

15:07, 10 օգոստոս 2024
Կուրսկի շրջանում ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր-Մ» է կիրառել

Ռուս զինվորականները «Իսկանդեր-Մ» հարվածով ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 22-րդ առանձին մեքենայացված բրիգադի հրամանատարական կետը՝ 15 հոգանոց հրամանատարական կազմով, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։


Հարվածը հասցվել է «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգից:

Հրթիռայինները խոցել են հետախուզական տեղանքը, որտեղ գտնվում էր Ուկրաինայի զինված ուժերի 22-րդ առանձին մեքենայացված բրիգադի հրամանատարական կետը Կուրսկի մարզի սահմանամերձ շրջանում»,- ասվում է զեկույցում։