Հետևեք մեզ։

Կյանքից հեռացել է Հայոց համազգային շարժման հիմնադիր անդամ Վահագն Հայոցյանը

17:50, 10 օգոստոս 2024
Կյանքից հեռացել է Հայոց համազգային շարժման հիմնադիր անդամ Վահագն Հայոցյանը

Կյանքից հեռացավ Հայոց համազգային շարժման հիմնադիր անդամ, ՀՀՇ վարչության, ապա Հայ ազգային կոնգրեսի վարչության մշտական անդամ, ՀՀ Ազգային ժողովի (1995-1999) պատգամավոր Վահագն Հայոցյանը։ Հայտնում է ilur.am-ը:

 

Հրապարակային խոսքով ու հրապարակային գործունեությամբ չէ, որ հայտնի էր Վահագն Հայոցյանը։ Նա ՀՀՇ վարչության գործադիր-քարտուղարն էր ի սկզբանե՝ իր ուսերին կրելով հսկայական այդ կառույցի ներքին կազմակերպական աշխատանքների ահռելի ծանրությունը։ Անթերի էր կատարում այդ գործը, նվիրումով, սիրով ու նախանձելի պատասխանատվությամբ։