Վրաստանը պատրաստ է վերանայել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ՝ երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու համար, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն X սոցիալական ցանցում։
«Ես հետաքրքիր հանդիպում ունեցա ամերիկացի սենատոր Ջին Շահինի և կոնգրեսական Մայք Թերների հետ, որտեղ մենք քննարկեցինք ԱՄՆ-ի և Վրաստանի միջև առկա հարաբերությունների զարգացումը։ Ես հաստատեցի Վրաստանի պատրաստակամությունը վերսկսելու և վերականգնելու մեր հարաբերություններն ու համագործակցությունը»,- գրել է Վրաստանի վարչապետը։