Հետևեք մեզ։

17-ամյա Զավեն Խուդավերդյանը դարձել է «Նոայի» ֆուտբոլիստ

19:48, 10 օգոստոս 2024
17-ամյա Զավեն Խուդավերդյանը դարձել է «Նոայի» ֆուտբոլիստ

17-ամյա Զավեն Խուդավերդյանը դարձել է «Նոայի» ֆուտբոլիստ: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Կարևորելով մեր ֆուտբոլիստների աճն ու զարգացումը`«Նոան» փորձառու լեգիոներներին զուգահեռ շարունակում է համալրել կազմը նաև երիտասարդ հայ ֆուտբոլիստներով։

Մեր հերթական նորեկը 17-ամյա հարձակվող Զավեն Խուրդավերդյանն է, որն իր կարիերայի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է «Նոայի» հետ։ Պատանի հարձակվողը 23 խաղ է անցկացրել Հայաստանի առաջին խմբի առաջնությունում ու խփել 2 գոլ։ Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականում Խուդավերդյանն անցկացրել է 2 խաղ ու դարձել մեկ գոլի հեղինակ»,- նշված է հայտարարության մեջ։

 
Երիտասարդ ֆուտբոլիստ Զավեն Խուդավերդյանը ևս մեկնաբանել է նորությունը: «Շատ ուրախ եմ, որ իմ կարիերայի առաջին քայլերը սկսելու եմ «Նոայի» նման ուժեղ և հեռանկարային ակումբում։ Վստահ եմ, որ «Նոան» հայկական ֆուտբոլի զարգացման հիմքն է դնելու և նոր պատմություններ կերտելու»,-ասել է նա: