Բելառուսի ժողովուրդը պետք է հաշտվի այն մտքի հետ, որ մի օր հանրապետությունում նոր նախագահ է լինելու, ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հավելելով, որ ինքն էլ գնալու է գյուղ ապրելու։
«Պետք է ընտելանալ այն փաստին, որ նախագահը այլ կերպ է լինելու, ոչ, ես չեմ ասում, որ վաղը ես կթողնեմ ձեզ... Բայց կյանքում ամեն ինչ կարող է լինել», - ասել է երկրի ղեկավարը՝ բնակիչների հետ հանդիպմանը։
Նա այսպես է արձագանքել 2025 թվականին նոր նախագահական ժամկետի համար առաջադրվելու վերաբերյալ հարցին։
Լուկաշենկոն ընդգծել է, որ իրենից հետո պետք է թողնի հանգիստ, խաղաղ երկիր։ Հետո նա կհաստատվի գյուղում, իսկ բելառուսները կհիշեն իրեն և շնորհակալ կլինեն։