Ռուսաստանի Կուրսկի մարզում արդեն հինգ օր է՝ շարունակվում են մարտական գործողությունները։ Կուրսկի շրջանում բնակիչները լքում են Գլուշկովսկի և Խոմուտովսկի բնակավայրերը։ Մարդիկ հեռանում են ինքնակամ՝ և՛ ինքնուրույն, և՛ կազմակերպված ավտոբուսներով։ Այս մասին հայտարարել է Գլուշկովսկի շրջանի ղեկավար Պավել Զոլոտարևը։
«Շրջանի և տեղական վարչակազմերը շարունակում են զբաղվել մարդկանց տարհանմամբ», - ասել է նա:
Վտանգի գոտուց փախստականներին ընդունում են Կուրսկի շրջանի այն ժամանակավոր կացարաններում, որտեղ ռազմական գործողությունները չեն շարունակվում։
Տեսանյութը՝ Telegram-ում։