Հետևեք մեզ։

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցում է ադրբեջանական կողմի հետ.ՌԴ ՊՆ

21:51, 24 ապրիլ 2023
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցում է ադրբեջանական կողմի հետ.ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր ամփոփագրում անդրադարձել է Հայաստանի եւ Արցախի սահմանին՝ Հակարի գետի կամրջի վրա ստեղծված իրավիճակին եւ տեղեկացրել, որ խաղաղապահների հրամանատարությունը խնդրի շուրջ բանակցում է ադրբեջանական կողմի հետ։

«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում.

2023 թվականի ապրիլի 23-ին միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը արգելափակել է շարժը Լաչինի միջանցքով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի համար 1 դիտակետի տարածքում (Հակարի գետի կամուրջը)։

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ»,- ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։