ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի ՊԿ գնդացորդ, կոչումով՝ շարքային Տ.Հ.-ին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նա 2024 թվականի փետրվարի 21-ից 25 ընկած ժամանակահատվածում՝ մարտական հերթապահություն կրելու ժամանակ, զինվորական ծառայություն կրելու այլ վայրում ապօրինի գործածել է կաննաբիննոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից։
Նրան մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 531-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Խափանման միջոց է ընտրվել զինվորական հսկողությունը։