Ռուսաստանի Կուրսկի մարզում արդեն հինգ օր է՝ շարունակվում են մարտական գործողությունները։ Շրջանից ընդհանուր առմամբ տարհանվել է ավելի քան 76 հազար մարդ, տեղակայվել է 60 ժամանակավոր տեղաբաշխման կենտրոն, որտեղ գտնվում է ավելի քան 4,3 հազար մարդ, հայտնում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Օպերատիվ շտաբը շարունակում է շուրջօրյա աշխատանքը՝ բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար, այժմ առաջնահերթ խնդիր է հանդիսանում բնակիչների վերաբնակեցումը անվտանգ շրջաններում», - ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ անվտանգ վայրերում կացարանների ավելացման աշխատանքները շարունակվում են։ Որոշ մարդիկ տեղակայվել են հարազատների ու ընկերների մոտ։