Հետևեք մեզ։

Երևանում բեռնատարի և ավտոբուսի բախումից 14 տուժածներ հետազոտվում են «Հերացի» համալսարանական հիվանդանոց

12:23, 11 օգոստոս 2024
Երևանում բեռնատարի և ավտոբուսի բախումից 14 տուժածներ հետազոտվում են «Հերացի» համալսարանական հիվանդանոց

Երևանի Հերացի փողոցում տեղի ունեցած վթարից հետո տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «Հերացի» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 14 քաղաքացի:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը՝ մանրամասնելով, որ ներկա պահին տուժածները հետազոտվում են:

Ըստ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 11-ին, ժամը 09:10-ին տեղեկություն է ստացել, որ Երևանի Հերացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ ցորենով բեռնված բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին, այնուհետև կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։

Ըստ ՀՀ ՆԳՆ ՓԾ նախնական տվյալների՝ 20 տուժած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ: