Ազատ ոճի ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է իր ելույթը Փարիզի օլիմպիական խաղերում․
«Կյանքում լինում են պահեր, որոնք քո կամքին հակառակ են։ Ես հիասթափված եմ, բայց նաև վստահ եմ, որ լավագույնը դեռ առջևում է։ Գիտեմ, ամենից շատ հիասթափեցրել եմ ինձ հավատացողներին, մարզչական կազմին, ուզում եմ ներողություն խնդրել, քանի որ օր ու գիշեր ջանք չեն խնայել որպեսզի լավ ներկայանամ, ցավոք, չկարողացա նրանց հույսերն արդարացնել։
Աստված մեզ փորձություն է տալիս, բայց դրա հետ մեկտեղ ելքն է ցույց տալիս։ Ես բախտավոր եմ, որ շրջապատված եմ լավ մարդկանցով բոլորիդ աջակցությունը տեսնում եմ, շնորհակալ եմ բոլորիդ։
Աստված առաջ, ամեն բան առջևում է կհանդիպենք հաջորդ մեծ գորգերում»,- գրել է Հարությունյանը։