Հետևեք մեզ։

Առողջապահության նախարարությունը՝ Հերացու փողոցում վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին

13:23, 11 օգոստոս 2024
Առողջապահության նախարարությունը՝ Հերացու փողոցում վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին

Հերացի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բժշկական տարբեր կենտրոններ է հոսպիտալացվել 18 քաղաքացի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

«Տուժածներից 2֊ի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, 8֊ինը՝ միջին ծանրության։

8 քաղաքացի անցնում է համապատասխան բուժզննում, շուտով դուրս կգրվեն»,- տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հիշեցնենք, որ այսօր Հերացի փողոցում ցորենով բեռնված բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին, այնուհետև կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։