Հետևեք մեզ։

Երևան-Երասխ ճանապարհին մեքենաներ են բախվել․ 16-ամյա ուղևորներն ու վարորդը հոսպիտալացվել են (լուսանկար)

15:46, 11 օգոստոս 2024
Երևան-Երասխ ճանապարհին մեքենաներ են բախվել․ 16-ամյա ուղևորներն ու վարորդը հոսպիտալացվել են (լուսանկար)
Օգոստոսի 11-ին, ժամը 10:32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Վեդու կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 41-րդ կմ-ին` Ոսկետափ գյուղի մոտակայքում, բախվել են «GAZ» (վարորդ՝ Է. Գ., ծնված 1962 թ․) և «VAZ» (վարորդ՝ Վ. Վ., ծնված 2002 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Գ. Վ.-ն (ծնված 2008 թ․) և Է. Զ.-ն (ծնված 2008 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները Գ․ Վ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
 
Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, մեքենան մոտեցրել ավտոքարշակին և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: