Հետևեք մեզ։

Վրացական համարներով «Hyundai»-ը մխրճվել է կայանված վերամբարձ կռունկի հետնամասում․ կա զոհ (լուսանկար) shamshyan.com

15:57, 11 օգոստոս 2024
Վրացական համարներով «Hyundai»-ը մխրճվել է կայանված վերամբարձ կռունկի հետնամասում․ կա զոհ (լուսանկար) shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:20-ի սահմաններում վրացական համարանիշներով «Hyundai» մակնիշի ավտոմեքենան Նազարբեկյան փողոցում՝ դեպի ժողովրդին հայտնի «Կվարտալի խաչմերուկ» տանող ճանապարհահատվածում, մխրճվել է ճանապարհի թույլատրելի հատվածում տեղադրված վերամբարձ կռունկի հետնամասի մեջ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է վարորդի մահը։ 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են «Hyundai»-ի մահացած վարորդի, կայանված վերամբարձ կռունկի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունները։