Հետևեք մեզ։

Մասիսում՝ մեքենայում պայթյnւն է տեղի ունեցել. shamshyan.com

17:51, 11 օգոստոս 2024
Մասիսում՝ մեքենայում պայթյnւն է տեղի ունեցել. shamshyan.com

Այսօր Արարատի մարզում՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Արարատյան փողոցում ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել և կա տուժած։

Shamshyan.com-ի տեղեկություննեորվ, տեղում պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում «Nissan» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել հեղուկ գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով վարորդը՝ Արարատի մարզի բնակիչ 45-ամյա Արայիկ Հ.-ն, տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։