Կիևի ռեժիմը շարունակում է իր ահաբեկչական գործունեությունը Ռուսաստանի խաղաղ բնակչությանը վախեցնելու նպատակով։ Նա հիանալի հասկանում է, որ այդ բարբարոսական գործողությունները ռազմական տեսանկյունից անիմաստ են, բայց շարունակում է մարել իր տերերի տված վարկերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Օգոստոսի 11-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հրթիռային հարձակում են գործել Կուրսկի վրա։ Քաղաքի ուղղությամբ արձակվել են «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռներ։ Ուկրաինական հրթիռների մեծ մասը խոցվել է ՀՕՊ համակարգերով։ Սակայն դրանցից մեկը հարվածել է բնակելի բարձրահարկ շենքին։ 13 խաղաղ բնակիչ վիրավորվել է, երկուսի վիճակը ծանր է»,-հայտնել է Զախարովան։
Նա տեղեկացրել է, որ անցած 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը նաև անօդաչու թռչող սարքի լայնածավալ հարձակում են իրականացրել Ռուսաստանի մի շարք շրջանների, մասնավորապես՝ Բելգորոդի և Վորոնեժի շրջանների վրա․«Բելգորոդի շրջանի Շեբեկինո քաղաքը կրկին հարձակման է ենթարկվել։ Վիրավորվել է հինգ բնակիչ։ Անցած գիշեր ԿԺԴՀ-ում ուկրաինական հարձակումների հետևանքով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 16 մարդ։ Ընդհանուր առմամբ, հաղորդվում է, որ ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են ուկրաինական 21 անօդաչու թռչող սարքեր Ռուսաստանի չորս շրջանների վրա»։