Հետևեք մեզ։

Փարիզի Խաղերի արծաթե մեդալն ինձ չի պատկանում․ Արթուր Ալեքսանյան․ News.am Sport

18:49, 11 օգոստոս 2024
Փարիզի Խաղերի արծաթե մեդալն ինձ չի պատկանում․ Արթուր Ալեքսանյան․ News.am Sport

Արծաթե մեդալն ինձ չի պատկանում: Սա է պատճառը, որ ես կրծքիցս այն հանեցի: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Փարիզից ասաց Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

 

Փարիզի Օլիմպիական խաղերում օգոստոսի 8-ին Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ հունահռոմական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշայինների եզրափակիչում կողմնակալ մրցավարության պայմաններում 1:4 հաշվով հաղթանակը շնորհվեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, կրկնակի բրոնզե մեդալակիր, Ասիական խաղերի չեմպիոն, Ասիայի առաջնության չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավիին։ Արթուր Ալեքսանյանը արժանացավ Օլիմպիական խաղերի երկրորդ արծաթե մեդալին:

 

Պարգեւատրման արարողությունից հետո օլիմպիական չեմպիոնը արծաթե մեդալը հանեց:

 

«Բոլորը հարցնում են, թե ես ինչու մեդալը հանեցի կրծքիցս, որովհետեւ այդ մեդալն ինչ չի պատկանում: Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալն ինձ չի պատկանում: Պատճառը սա է»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։