Այս պայքարն ի բնե ճշմատության և ճշմարիտ մարդկանց պայքարն է։ Չկա մի վայր, որտեղ խաբեություն չլինի․ ամեն ինչով ստում են՝ պատկերներով, տեսանյութերով, հագուկապով և հատկապես անվտանգության խնդիրների վերաբերյալ։ Մենք գտնվում ենք թմրանյութով պարուրված աղետի մեջ։
Այս մասին Արարատի մարզ կատարած այցի ընթացքում ասաց Բագրատ սրբազանը։
«Տեսեք ուր ենք հասել, որ Եռաբլուրում հերոսների շիրիմներն են օգտագործում՝ թմրանյութ տարածելու համար։ Ու որ ասում եմ թմրանյութ են լցրել, դա ոչ միայն հոգևոր,այլև ֆիզիկական իմաստով է այդպես։ Մեր բոլորի կյանքը անվտանգային առումով սպառնալիքի տակ է»։
Սրբազանի խոսքով` իրենց համար այլընտրանք գոյություն չունի, քան չարիքի ու նեռի հեռացումը երկրից։
«Հունիսի 12-ին դադար տվեցինք զուտ նրա համար, որ լիովին պատկերացրեցինք, թե մեր դիմաց ովքեր են կանգնած։ Հստակ էր, որ մեր դիմաց կանգնած են արյան ծարավ, արյունատենչ իշխանություններ։
Շատ հստակ է պատկերը․ հիմա մարդկանց մտքերում ու հոգիներում է կռիվը»-ասաց նա։