Հետևեք մեզ։

Երկրի վրա թույլ մագնիսական փոթորիկ է սկսվել

20:22, 11 օգոստոս 2024
Երկրի վրա թույլ մագնիսական փոթորիկ է սկսվել

Երկրի վրա G1 կարգի թույլ մագնիսական փոթորիկ է սկսվել, Telegram ալիքում հայտնել է Phobos կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։
«Երեք օր կանխատեսված մագնիսական փոթորիկը վերջապես սկսվեց… Սկսվեց միայն Մոսկվայի ժամանակով 17 ժամ 9 րոպե անց, հենց այս պահից էլ Երկրի վրա գրանցվեց G1 կարգի թույլ մագնիսական փոթորիկ»,-նշել է նա։


 Բացի այդ, Լեուսը զգուշացրել է, որ անհնար է կանխատեսել այս երեւույթի թուլացումը, սրումը կամ ավարտը։