Ես միշտ էլ լավ համարներով լավ մեքենաներ եմ ունեցել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն՝ անդրադառնալով «գոլդ» համարանիշների և մեքենաների մասին քննարկումներին։
«Ինչ վերաբում է մեքենայի համարներին, ընդամենը մեքենա է և համարներ են։ Ես միշտ, Աստծո կամոք, լավ մեքենաներ ու համարներ եմ ունեցել։ Եթե ինձ նոր ճանաչող մարդկանց համար դա զարմանալի է, էստեղ կարող եք տեղացիներից հարցնել, կասեն»,-ասել է նա։