Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությունից հայրենիք կվերադառնա 2 ոսկե և 6 բրոնզե մեդալով։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Ոսկե մեդալակիրներ են 52 կգ Էդուարդ Քարամյանը, 63 կգ Ռոմիկ Հարությունյանը։ Բրոնզե մեդալակիրներ են 40 կգ Աստղիկ Խաչատրյանը, 42 կգ Սուրեն Բաբլումյանը, 46 կգ նարեկ Մխիթարյանը, 48 կգ Մենուա Ուլիխանյանը, 54 կգ Բագրատ Ղազարյանը, 66 կգ Նարեկ Կիրակոսյանը»,-ասվում է հաղորդագրությունում։