Մի անգամ հայտարարել եմ՝ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, այն ժամանակ էլ, երբ զբաղվել եմ, դա եղել է Արցախի համար։ Այս մասին Գորիսում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, պատասխանելով, որ մեկնաբանություններ կան ՔՊ-ին հնարավոր անդամակցության, մյուս կողմից՝ Բագրատ սրբազանին դիմավորելու և այլ հարցերի մասին, որոնք առնչվում են իրեն։
«Առհասարակ՝ քաղաքականությունն ինձ համար այնքան էլ «կոմֆորտնի» գոտի չէ, իսկ հիմա ինչ կատարվում է, Գորիսը ժամ-ժամ շենանում է, այ դա իմ սիրած աշխատանքն է»,-ասել է Առուշանյանը։