Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը օգոստոսի 12-15-ը աշխատանքային այցով կմեկնիՌուսաստան, այցի ընթացքում նախատեսված են նրա հանդիպումները ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ռուսաստանի Դաշնության կառավարության և իրավապահ մարմինների մի շարք անդամների հետ:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն;
Լրատվամիջոցի հետ զրույցում Վուլինը նշել է․ «Կլինեն հանդիպումների լայն շրջանակ՝ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովից, առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովից, իրավապահ մարմինների ղեկավարներից մինչև ԱԳ նախարար և այլ նախարարներ, ինչպես նաև ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուի, անվտանգության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումներ»։