Հայ թենիսիստուհի, աշխարհի 58-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը, ով նախկինում ներկայացնում էր Ռուսաստանը, ՀՀ քաղաքացիություն ստանալուց և ՀՀ դրոշի ներքո հանդես գալուց հետո առաջին հաղթանակն է տարել։
Ցինցինատիի մրցաշարի որակավորման փուլի կիսաեզրափակչում նա ուժեղ գտնվեց ԱՄՆ ներկայացուցիչ Լորեն Դևիսից՝ 6:3, 6:1։
Հանդիպման տևողությունը 1 ժամ 23 րոպե էր։